Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
28.08.2009 | 00:00

...թե իր մերձավոր շրջապատում Ռոբերտ Քոչարյանն սկսել է ավելի հաճախ խոսել այն մասին, որ մտադիր չէ վերադառնալու մեծ քաղաքականություն, առավել ևս, ներքին և արտաքին հիմնախնդիրների շուրջ հանդես գալու հրապարակային հայտարարություններով։ Նրա գլխավոր հիմնավորումն այն է, որ թեև ոչ բոլոր հարցերում է համամիտ այսօրվա վարչախմբի հետ, ավելին, կարծում է, թե պետության շահերից չի բխում կառավարության և անձամբ վարչապետի գործունեությունը, սակայն «Սերժը լավ տղա է» ու իր ընկերը, ուստի մտադիր չէ խանգարելու նրան։ Էքսնախագահն ասում է նաև, թե արտաքին քաղաքականության հարթության մեջ առաջնային համարվող ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը պիտի հասնեն, այնպես որ, իր «խառնվելն» այս փուլում նպատակահարմար չէ։ «Մարաղ մտնելու» այս դիրքորոշումը Քոչարյանի հովանու տակ գտնվող քաղաքական գործիչներին բնավ ձեռք չի տալիս, ովքեր ստիպված են լինելու կա՛մ սեփական նախաձեռնությամբ քննադատել գործող վարչախմբի քաղաքականությունը, կա՛մ լքել Քոչարյանին և վերջնականապես հաստատվել Սերժ Սարգսյանի արբանյակների շարքում։

Դիտվել է՝ 4176

Մեկնաբանություններ